Մի թաղծոտ հայաքց ու մի ճերմակ զգեստ

Թե մերժես անգամ կամ թե ուրանաս սերս թանկագին, դարդից կմեռնեմ, թե քո ջերմ սրտում ներ ընկեր գտնես ու ամուսնանաս նրա հետ մի օր, խնդրում եմ միայն, որ հարսանիքիդ դու ինձ էլ կանչես, որ գամ ու տեսնեմ փեսացու դառած, թեկուզ ուրիշի գրկում փաթաթված, քեզ խոսք եմ տալիս ինձ ճիշտ հասկացիր քո հարսանիքին երբեք չեմ տխրի, քո հարսանիքին ես միշտ կպարեմ, բայց վիշտս երբեք դու չես նկատի, իսկ երբ թամադան իր տեղում նստած՝ բաժակը ձեռքին հանբույր կգոչի՝ բոլորից ուրախ ես վեր կթռչեմ, ու ամենից զիլ համբույր կգոչեմ, կմոտենամ ձեզ և դու իմ աչքերում արցունքի կաթիլներ կնկատես, և հարսնացուիդ կամաց դու կասես թե իբր չափից շատ եմ խմել ես, և ես մի փոքր կենաց կասեմ ձեզ՝.- Կյանքում միշտ կանաչ ճանապարհ մտնեք, լավ օրից բացի վատ օր չտեսնեք, թող ձեր աչքերից արցունքներ չգան, իսկ եկած դեպքում միշտ ուրախության, թող, որ միշտ հպարտ լինեք իրարով և դուք կհաղթեք Տեր Աստված վկա: Թաց աչքերս աչքերիդ հառած մի բան էլ կասեմ,-իմ բախտի հեռվում ում էլ, որ հասնեմ և ումից էլ, որ որդի ունենամ, նրան կկոչեմ ես քո անունով, որ ամեն անգամ անունդ տալով աչքերս լցվեն լուռ արտասուքով: Ասելուց հետո կփորձեմ խմել բաժակս գինով, բայց չեմ կարենա կնկնեմ մտքով ու կհեռանամ իսկ հեռանալուց հարսնացուդ կամաց կհարցնի թե ո՞վ եմ եղել՝ իսկ դու թաղծից մտքումդ պահած ուսերդ անտարբեր կսկսես շարժել՝ մի պահ շուռ կգամ ու կտեսնեմ քեզ մեղավոր կանգնած՝ մի բան էլ կասեմ դավաճան իմ սեր եղիր երջանիկ ու կհեռանամ և գուցե հավերժ:

Ոչ հեղինակային և փոքր ինչ փոփոխված:

Комментарии

Популярные сообщения