Մեր այգին.... ♥

Յուրաքանչյուրն իր կյանքում ունենում է գոնե մեկ հուշերի վայր, այս պարագայում գուցե մեկ հուշերի այգի: Այս զբոսայգին դա այն վայրն է, որտեղ գտնվելիս տրվում եմ հուշերիս ու սպասում…, սպասում եմ, որ նորից դա կդառնա մեր սիրո այգին այլ ոչ թե հուշերի անկյունը: Սպասում եմ, որ նորից հեռվում կնկատեմ շողքդ, որը դանդաղ ու յուրօրինակ քայլերով մոտենում է ինձ: Ամեն անգամ գալիս եմ այս այգին այն հույսով, որ հանդիպենք, որ նորից կբախվեն մեր հայացքները, գալիս եմ այստեղ այն հույսով, որ ինչպես սկսվեց ու ավարտվեց մի հեքիաթային պատմություն այդպես էլ կվերսկսվի հենց այս նույն այգում:
Սպասելը անհնար է դառնում, վայրկյանները ժամեր են թվում, ժամերը օրեր…: Ի՞նչու ես ուշանում, իսկ գուցե չգա՞ս: Ժամը եկել էր արդեն իսկ դու, ոչ, ամեն ինչ կատարյալ էր, համենայն դեպս ինձ այդպես թվաց, թվաց թե կատարյալ է մինչ այն, երբ վերջին մի բուռ հավատս էլ կորցրի թե իբր կգաս: Զբոսայգում կատարյալ լռություն էր, նույնիսկ ես ինքս իմ սրտի արագ-արագ տրոփյունն էի լսում, դե, բնական է, լռությունը և դատարկությունը զարմանալի չէ, իսկ ինչու պետք է եռ ու զեռ լիներ, ինչու պետք է բացի իմ շնչից ուրիշ շունչ լիներ, իսկ ինչու պետք է բացի քամու սառը դուդուկից ուրիշ բան լսվեր, իսկ ով է գժվել, ո՞ր, ով է գժվել աշնան սառը քամու տակ նստել ժամերով աչքը սառեցնել մի կետի և սպասել, սպասել մի բանի, որը այդպես էլ չի լինելու, ախ, հա ես նորից հիմարաբար սպասում եմ, հա ու գիտեմ, որ չես գալու, բայց սպասում եմ: Եվս երեք ժամ, որը դարձավ երեքուկես և որն էլ իր հերթին տեղը զիջեց չորսին, դեե շարունակելն անօգուտ է, պարզից էլ պարզ է, որ չորսը չէր կարող կանգնել վազեց փախչեց և հերթը հասավ հինգին...: Արդեն կարծես այգին փոխված լինի, խամրած է, դատարկությունն ու լռությունը կարծես պինդ գրկել է աղմուկ և գույն տենչացող այս այգուն: Ժամերը վազվզում էին սլաքից առաջ ընկած, իսկ ես չնկատեցի թե ոնց, բայց քնեցի:
                     
Բնականաբար ինչպես բոլորը արդպես էլ ես քնելուց հետո սկսեցի երազ տեսնել, չէ չէ ավելի ճիշտ երազել, երազում էի, որ այդքան սպասումս զուր չլիներ, երազում էի քեզ տեսնել թեկուզ հեռվում, թեկուզ թիկունքով դեպի ինձ կանգնած, անդադար երազում էի, երազեցի, երազեցի և հանկարծ քեզ կորցնելով վառ երազներիս մեջ, կարոտեցի: Հանկարծ ինչ-որ բան երազներիս միջից ձայն տվեց, ախ դա խորը քուն մտած տղան էր արթնացել, մենք երկուսս քնել էինք դու իմ երազներում իսկ ես մեր այգում, համենայն դեպս ինձ այդպես թվաց նախքան աչքերս բացելը և նկատելը, որ ես քնել էի մեր այգում, բայց դու մեր նստարանին: Այդ էր և այս այգին դարձավ իմ հույսի և երազի այգին, և գուցե նաև անիմաստ էր այդքան սպասելը, երբ  դու իրականում ինձ ավելի մոտ էիր քան ես փնտրում էի:                   

Комментарии

Популярные сообщения