Ունենալ զինվոր, նշանակում է ապրել պատվով

Զինվորական տարիների ամենադաժան 2 տարին առնչվեց հենց ձեզ, երբ ցավը ու արցունքները բարբարոսաբար խեղդում են, հուշերը ու ահասարսուռ տեսարանները համակում են քեզ երբ փորձում ես կեսգիշերին հազիվ քուն մտնել: Քո իսկ սեփական հայացքը քեզ արտասովոր է թվում ու վախենում ես ինքդ քեզ խոստովանել, որ նախկինում փայլող ժպիտը այժմ կորցրել է իր շուքը: Կյանքը մի օրվա մեջ խամրում է և Երևանի դատարկ փողոցներում քայլող մի աղջկա համար, ով խոստացել է սպասել քեզ նույնիսկ եթե չգաս, ով լուսաբացը դիմավորել է քո նկարի հետ խոսելով, ով աղոթել է այն բոլոր եկեղեցիներում, որի կողքով անցել է, ով վստահել է իր Աստծուն, իր իսկ սիրելիի կյանքը ու չի սխալվել, քանի որ հիմա դու կարդում ես սա: Մենք ապրեցինք մի ժամանակաշրջան որտեղ ստիպված եղանք շնորհակալ լինել Աստծուց, որ մեր հարազատի կամ սիրելիի դին կարողացանք տեսնել: Ցուրտ ամիս էր համենայն դեպս այդպես էր թվում, այնպիսի մի բացառիկ ցուրտ էր, որ տաք վերարկուն անգամ նպաստել չէր կարող: Դա հոգու սառնամանիք էր, յուրաքանչյուր հայի սրտում գոյացած պաղ արցունքներն էին լճանում ու ցրտահարում մեր սրտերը: 18-ից մինչև ահել, 18-ից մինչև անմահություն մարտնչեցին և այդ ավերակների մեջ ծիլ տված ծաղիկն էլ ջրեցին իրենց արյունով: Քանի ծնողի աչքի մեջ արցունքը փուշ դարձավ, քանի կին այրիացավ, քանի ու քանի սրտեր կոտրվեցին, քանի սիրահարված հայացքներ սառած մնացին իրենց զինվորին դեպի անմահություն տանող ավտոբուսի ճանապարհին, քանի երեխայի խաբեցին, որ հայրդ մի օր անպայման կգա: Մենք գուցե պարտվեցինք մեր հողերը, բայց մենք հաղթել ենք, մենք հաղթել ենք մեր հայկական արյունով, հաղթել ենք մեր միասնականությամբ և ազնվությամբ, ՀԱՅԸ երբե'ք պարտություն չի կրում քանզի ավելի լավ է 10 մետր խրամատ փորել քան 1 մետր գերեզմանափոս:
18 տարին լրացած մի կենսուրախ և ամուր տղամարդ ում թվում էր թե ոչինչ նրան չի կոտրի, կոտրվեց Սեպտեմբերի 27-ին և շարունակեց մասնատվել 44 օրերի ընթացքում: Բայց ես հպարտ եմ... հպարտ եմ, որ հիմա քո աչքերը, որոնց մեջ խրված մնացին այդ օրերը, կարդում են այս տողերը ու ավելի հպարտ կլինեմ, որ գոնե մի պահ ժպտաս: 
Ու հիշես, որ դու ՀԵՐՈՍ ես...

Комментарии

Популярные сообщения