Ունենալ զինվոր, նշանակում է ապրել պատվով
Զինվորական տարիների ամենադաժան 2 տարին առնչվեց հենց ձեզ, երբ ցավը ու արցունքները բարբարոսաբար խեղդում են, հուշերը ու ահասարսուռ տեսարանները համակում են քեզ երբ փորձում ես կեսգիշերին հազիվ քուն մտնել: Քո իսկ սեփական հայացքը քեզ արտասովոր է թվում ու վախենում ես ինքդ քեզ խոստովանել, որ նախկինում փայլող ժպիտը այժմ կորցրել է իր շուքը: Կյանքը մի օրվա մեջ խամրում է և Երևանի դատարկ փողոցներում քայլող մի աղջկա համար, ով խոստացել է սպասել քեզ նույնիսկ եթե չգաս, ով լուսաբացը դիմավորել է քո նկարի հետ խոսելով, ով աղոթել է այն բոլոր եկեղեցիներում, որի կողքով անցել է, ով վստահել է իր Աստծուն, իր իսկ սիրելիի կյանքը ու չի սխալվել, քանի որ հիմա դու կարդում ես սա: Մենք ապրեցինք մի ժամանակաշրջան որտեղ ստիպված եղանք շնորհակալ լինել Աստծուց, որ մեր հարազատի կամ սիրելիի դին կարողացանք տեսնել: Ցուրտ ամիս էր համենայն դեպս այդպես էր թվում, այնպիսի մի բացառիկ ցուրտ էր, որ տաք վերարկուն անգամ նպաստել չէր կարող: Դա հոգու սառնամանիք էր, յուրաքանչյուր հայի սրտում գոյացած պաղ արցունքներն էին լճանում ու ցրտահարում մեր